Ընկերությունը մատուցում է հաշվապահական հաշվառման ծառայություններ խոշոր, փոքր և միջին ձեռնարկություններին։ Ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար հիմք են ընդունվում ՓՄԿՖՀՄ և ՖՀՄ Ստանդարտները։
Հաշվառումը վարվում է ՀԾ-հաշվապահ հաշվապահական հաշվառման ավտոմատացված ծրագրով։ Բացի ֆինանսական հաշվառումից և ֆինանսական հաշվետվությունների պատրաստումից ընկերությունը վարում է նաև ձեռնարկությունների հարկային հաշվառումը, որը իր մեջ ներառում է հարկային հաշվարկ հաշվետվությունների կազմում և ներկայացում պետական մարմիններ։ Ինչպես նաև ընկերությունը իր ակտիվ մասնակցությունն է ցուցաբերում հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին։
Ընկերությունը իրականացնում է նաև ձեռնարկությունների կադրային հաշվառում, որը իր մեջ ներառում է ձեռնարկությունների աշխատակիցների անձնական գործի վարում, աշխատանքային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի կազմում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսդրության, աշխատաժամանակի, արձակուրդայինների ու անաշխատունակության նպաստների հաշվառում: Աշխատավարձի հաշվարկ, վճարումների կազմում և այլն:
Բացի բուն հաշվապահական ծառայությունների մատուցումից ընկերությունը մատուցում է նաև նույն բնագավառում խորհրդատվական ծառայություններ։ Եթե ձեռնարկությունն ունի գործող հաշվապահական բաժին, մեր ընկերությունը մատուցում է խորհրդատվական ծառայություններ կազմվող հաշվարկ, հաշվետվությունների, առաջացող հարկային, հաշվապահական հարցերի վերաբերյալ։ Խորհրդատվական ծառայությունները մատուցվում են մեր ընկերության փորձառու համապատասխան մասնագետների կողմից։ Ծառայությունները կարող են մատուցվել ինչպես հեռավար, այնպես էլ առկա՝ այցելությունների ձեռնարկությունների համապատասխան բաժիններ։ Մատուցվում են խորհրդատվական ծառայություններ ձեռնարկությունների ֆինանսական հաշվետվությունների կազմման հարցում: Կաջակցենք Ձեզ, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին օգտագործողների համար կազմվող ֆինանսական և այլ հաշվետվությունների պատրաստման հարցում:
Խորհրդատվական ծառայությունները իրենց մեջ ներառում են նաև հաշվապահական կամ ներքին հաշվառման ծրագրերի ներդրման և հետագա շահագործման հետ կապված աջակցություն։
Խորհրդատվական ծառայություններում կարևորագույն տեղ են զբաղեցնում հարկային հարաբերությունների հետ կապված հարցերի պարզաբանումները։ Հարկային խորհրդատվությունը իր մեջ ներառում է հարկային օրենսդրության փոփոխությունների իրազեկում և պարզաբանում, գործող նորմերի մեկնաբանում և պարզաբանում, ինչպես նաև դրանց պրակտիկ կիրառումը հենց ձեր ընկերության օրինակով։
Կապվեք մեզ հետ